Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Հրազդանում. կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 24-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi IO» մակնիշի 34 ՕՍ 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ս. Ա.) բախվել է արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Գ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

[smartslider3 slider=76]