Search
Close this search box.

Վլադիվոստոկում ատամնավոր կետ է սատկել

Վլադիվոստոկի օկենարիումում ատամնավոր կետ է սատկել: Կենդանին չի կարողացել դուրս գալ փոթորկի բերած ցանցի միջից:
Ծովային կաթնասունների հետազոտության բազայում, որը գտնվում է Ռուսկիյ կղզու Պարիս ծովախորշում, ատամնավոր կետերը բաց ջրում են ապրում. ծովից նրանց բաժանում է միայն խոշոր անցքերով ցանցը,-փոխանցում է NewsVL-ն:
Պրիմորիեի օկենարիումի մամուլի քարտուղար Ելենա Մոլչանովան հայտնել է, որ այն կանոնավոր մաքրում են ջրասուզակները: «Սակայն նախօրեին փոթորկոտ էր, եւ ջրամբարում կողմնակի իր է հայտնվել: Կետը գտել է ցանցը եւ դրա մեջ խճճվել»: 600 կգ-անոց կետին փորձել է ազատել հերթապահ տեխնիկը, սակայն չի կարողացել: Կենդանին չի կարողացել դուրս լողալ եւ խեղդվել է: