Search
Close this search box.

«Ելք»- ն ընդդեմ կազինոների

Մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորությամբ պայմանավորված «Ելք» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ:Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ քաղաքացու կողմից խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակելու դեպքերն ընդունված պրակտիկա է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Բելառուսում և այլուր:
«Ելքի» պատգամավորներն առաջարկում են ամենապրակտիկը. համաձայն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի համապատասխան հոդվածի՝ կազմակերպիչն արգելում է 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Այսպիսով՝ ստուգելով խաղատուն մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի տարիքը, ստուգվում է նաև, թե նա կա արդյոք այն անձանց ցուցակում, ում մուտքը խաղատուն մի շարք հիմքերով որոնք ներկայացվում են նախագծում, պետք է արգելվի: