Search
Close this search box.

Մենք չուկչի չենք, հրաժարական տվեք. Մարատ Բաղդասարյանը` ԿԳ նախարարին

ՀՀ ԿԳ դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանին թվում է, թե ինքը չուկչիների նախարարն է, մենք էլ չուկչի ենք: Այդպես, որ սազը վերցրել ու ռուսերենի գովքն եք անում, չեք մտածում, որ XXI դարում ենք ապրում և Ձեր երազների երկիր Ռուսաստանը մնացել XX դարի կեսերում: Ժամանակակից աշխարհի շարժիչ ուժը տեղեկատվական տեխնոլոգիաներն են և նորագույն գիտատեխնիկական լուծումները: Ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում գիտական նորությունները հրապարակվում են անգլերենով: Ձեր ռուսերենն աստիճանաբար վերադառնում է «մուժիկի լեզու» կարգավիճակի ժամանակներին, երբ ռուսական արքունիքում բարձր հասարակությունն անգամ ամաչում էր ռուսերեն խոսել: Եթե Դուք անգլերենն ու ռուսերերենը մի հարթության վրա եք տեսնում, ապա դավաճանում եք սեփական ժողովրդին ու երկրին: Ռուսերենն այսօր ոչ պիտանի լեզու է և պետք չէ մեջտեղ բերել ռուսերենով առկա հարուստ գրականությունը, և չկայացած ու ժամանակավոր ԵԱՏՄ-ն: Այն դարձել է ժամկետանց, ոչ պիտանի և դեն նետելու ապրանք: Եթե հայ երիտասարդներին ցանկանում եք ռուսերենի վերաբերյալ կայուն գիտելիքներ տալ, ապա այդ գիտելիքները պետք են Հայրենիքից գաղթել ցանկացող ու Ռուսաստանում վարորդի, ասֆալտ փռողի կամ վաճառողի աշխատանք երազողներին: Ռուսերենը բուն Ռուսաստանում կորցրել է իր դերը և միայն կարող է ծառայել որպես հայհոյախառը վեճերի լեզու: Հրաժարական տվե’ք և Ձեր պաշտոնը զիջե’ք երիտասարդ, հայրենիքին նվիրված, նոր գաղափարների կրող, ճշմարտախոս արժանի մեկին:

Մարատ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից