Search
Close this search box.

Թուրք-սիրիական սահմանին տեղակայվելու են թուրքական արտադրության աերոստատներ

Թուրք-սիրիական սահմանին պատի կառուցման ավարտից հետո Թուրքիայի զինված ուժերի՝ սահմանային զորամասերը նախատեսվում է համալրել թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրած աերոստատներով:
Վկայակոչելով թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը, նշում է razm.info-ն:

Թուրքիայի և Սիրիայի սահմանին կառուցվող պատի 731 կմ-ը ավարտված է, շարունակվում է մնացած 97 կմ-ի կառուցումը: Պատի հիմնական հատվածը նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի վերջին: Ըստ աղբյուրի՝ հիմնականում անավարտ են Թուրքիայի Հաթայ նահանգի հարավային հատվածի լեռնային տարածքները:

2017-ի մայիսին հայտնի է դարձել, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գխավոր վարչությունը  նախատեսում է կնքել 7 միավոր աերոստատ ձեռքբերման մասին պայմանագիր՝ հոկտեմբերից այդ համակարգերը շահագործելու նպատակով։

Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կմ սահման: Ընդհանուր առմամբ՝ պատը ունենալու է 828 կմ երկարություն: Պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Պատի կառուցումը Թուրքիայի համար կարժենա մոտ 670 մլն ամերիկյան դոլար (2 մլրդ թուրքական լիրա):

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին