Search
Close this search box.

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ինչպես Twitter-ի իր էջում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ եւ Ադրբեջանի ԱԳ նախարար նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ),  եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։