Search
Close this search box.

Ըմբշամարտ. Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունան մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշները նվաճեցին ևս 2 մեդալ:

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը եզրափակչում զիջեց մրցակցին և բավարավեց արծաթե մեդալով, իսկ 80 կգ քաշային կարգի Ռաֆայել Մանուկյանը հաղթեց բրոնզե եզրափակչում:

Բրոնզե մեդալից մեկ քայլ հետ մնաց 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը:

Այսպիսով՝ մեր ըմբիշները հայրենիք են վերադառնում 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ նախօրեին բանակայինների ԱԱ-ի չեմպիոն էր դարձել 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, իսկ 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը դարձել էր արծաթե մեդալակիր: