Search
Close this search box.

Հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման դեպք է գրանցվել. սահմանախախտը Իրանի քաղաքացի է

Հայ- թուրքական սահմանին հերթական սահմանախախտն է ձերբակալվել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ Իրավախախտը ձերբակալվել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության սահմանապահների կողմից ՝ Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը Իրանի քաղաքացի է։ Տեղի ունեցածի մասին տեղեկությունները փոխանցվել են Հայաստանի ԱԱԾ։