Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. 37 համարի երթուղու վարորդն ավտոբուսով դուրս է եկել ճանապարհից, տապալել բետոնե պատերն ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող վարորդը իր վարած Higer մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, որից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մինչ բժիշկների ժամանումը, վարորդին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։

[smartslider3 slider=73]