Search
Close this search box.

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ադրբեջան այցելած հայ պատգամավորների

Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Ադրբեջան հայ պատգամավորների այցելության:

«Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անմիջապես լքեն Բաքուն» խոսքերով կազմակերպության ակտիվիստները հավաքվել են այն շենքի մոտ, որտեղ անցկացվում է Եվրանեսթի համաժողովը:

Հիշեցնենք, որ համժողովին Հայաստանից մասնակցում են ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը: