Search
Close this search box.

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատապարտված Հայկ Հարությունյանը ազատ է արձակվել

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով 4 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այս գործով ազատություն է վերադարձել արդեն 3 քաղաքացի:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթի» ընթացքում Մաշտոցի պողոտայում բախում էր տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանների միջև։ Բերման ենթարկվեց 38 ակտիվիստ, ձերբակալվեց՝ 14-ը: Խուլիգանության մեղադրանքով 12 քաղաքացի դատապարտվեց  1,6 -7 տարվա ազատազրկման, իսկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։