Search
Close this search box.

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում` երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-24-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: