Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված հարձակում Քիմ Քարդաշյանի խանութի վրա

Հոլիվուդում անհայտ կինը հարձակվել է Քիմ Քարդաշյանի DASH store խանութի վրա: Ընդ որում՝ մեկ օրում 2 անգամ: Ակնհայտորեն թմրանյութերի ազդեցության տակ լինելով՝ կինը խանութում է հայտնվել հինգշաբթի վաղ առավոտյան եւ ատրճանակն ուղղել գանձապահի վրա՝ բղավելով, որ Քարդաշյանները Կուբա գնալու իրավունք չունեն:
Դրանից հետո հեռացել է, սակայն մեկ ժամ անց վերադարձել է մաչետեով զինված եւ սկսել դրանով խանութի դռանը հարվածել:
Դեպքի վայր հասած լրագրողների խցիկների առաջ նա թափահարել է մաչետեն եւ բղավել.
«Քարդաշյանները կմեռնեն: Նրանք կմեռնեն, եթե ոտք դնեն Կոմունիստական Կուբայի տարածք: Նրանց բոլորին կսպանեն»,- սպառնացել է նա Քարդաշյանների ընտանիքին:
Այնուհետեւ կինը հայտարարել է, որ ատրճանակ ունի, եւ որ իր ետեւից չարժի գնալ, ու փախել է: Ոստիկանությունը մինչեւ հիմա նրան է որոնում: