Search
Close this search box.

«Ժողովուրդ». 160 հազար դրամ ստացող, աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետն ու նրա ունեցվածքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «160 հազար դրամ ստացող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը կարողացել է բավականին գումար կուտակել, իսկ թե ինչպես, դժվար է կանխատեսել:

Ուսումնասիրելով նրա պաշտոնական հայտարարագիրը՝ արձանագրում ենք, որ նա ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ «Մերսեդես Բենց» ավտոմեքենա: Ավելին՝ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ունի 16 մլն դրամ եւ 53 500 դոլար:

Ի դեպ, որպես եկամուտ աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմում է 160 հազար դրամ:

Հետաքրքիր է, թե ինչպես է հաջողացրել ամսական 160 հազար դրամ աշխատավարձ ստացող ՔԿՀ պետը այսքան գումար, միգուցե ոստիկանության համակարգում լինելու տարիների՞ն է կարողացել այն կուտակել:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել»:

 Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: