«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14–ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան: Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչև ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը:
Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: