Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձն իրականացվել է անօդաչուների միջոցով. մանրամասներ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է: Նախագահ Մադուրոն չի տուժել: Վենեսուելայի  Union Radio-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է  կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նախարար Ռոդրիգեսն ասել է. «Նախագահ  Մադուրոն չի տուժել, ցավոք,  7 աշխատակիցներ վիրավորվել են»:

Մահափորձն իրականացվել է անօդաչուների միջոցով, որոնց վրա ամրացված է եղել պայթուցիկ: Դրանք գործարկվել են  Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, երբ նախագահ Մադուրոն ելույթ էր ունենում:

Նախարարի փոխանցմամբ, անօդաչուները վնասազերծվել են, նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքին: