Search
Close this search box.

ԱՄՆ-ն խստացրել է վիզաների տրամադրման կարգը

The New York Times-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ խստացրել է վիզաների տրամադրման կարգը: Նոր կանոնների համաձայն՝ վիզա ստացողը պարտավոր է ԱՄՆ մուտք գործելուց երեք ամսվա ընթացքում պահպանել հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցում հայտարարած այցի նպատակները: Եթե վիզա ստացողը երեք ամսվա ընթացքում, օրինակ, ամուսնանա ԱՄՆ քաղաքացու հետ, կամ սովորի ԱՄՆ-ում, ապա համաձայն նոր կանոնների՝ դիմումի ներկայացնելիս այն կդիտվի, որ  վիզա ստացողը «դիտավորյալ ստել է»: Օրենքը խախտողներին՝ անհնարին կլինի թարմացնել մուտքի վիզան: Նրանց անգամ կարող են արտաքսել երկրից:

Ի դեպ, վիզաների տրամադրման կանոնների փոփոխություններն  արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ դիվանագիտական կառույցներին: