Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանցի նախարարը խոնարհվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Կանադայում ադրբեջանցի նախարար Րեզա Մորիդին 2017 թվականի օգոստոս ամսին ժամանել էր Հայաստան ու տարբեր վայրեր այցելելուն զուգահեռ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկ դրել զոհվածների հիշատակին։

Ռեզա Մորիդին գիտության և նորարարության նախարար է նշանակվել Կանադայի ամենամեծ նահանգում` Օնտարիոում: Ակտիվ ղեկավարում է Կանադայի 100 հազարանոց ադրբեջանական համայնքը։ Մորիդիի գլխավորությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ նվիրված Ադրբեջանին և ԼՂՀ-ին։ Նախարարը Կանադայում միշտ պաշտպանել է Ադրբեջանի շահերը։ 2010 թվականին Տորոնտո քաղաքում Մորիդիի հովանավորությամբ Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ ծածանվել է Ադրբեջանի դրոշը։ Նա է ուղեկցել է Կանադայի պատվիրակությանը Ադրբեջան:

Բաքվում եղած վերջին այցելությունից մի քանի ամիս անց Մորիդին Կանադական պատվիրակության հետ օգոստոս ամսին ժամանում է Հայաստան, սակայն պաշտոնապես ոչ մի տեղ տեղեկություն չի հրապարակում իր այցի մասին։ Այնուհետև արդեն սեպտեմբեր ամսին հրապարակում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում արված իր լուսանկարները, որտեղ պարզ երևում է, որ նա հարգանքի տուրք է տալիս ցեղասպանության զոհերի հիշատակին։

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից