Search
Close this search box.

Աշոտյանը անկախության օրը կմեկնի Բաքու

«Եվրանեսթ» » ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը վաղը՝ սեպտեմբերի 21-ին, կմեկնեն Բաքու՝ սեպտեմբերի 22-ին մասնակցելու «Եվրանեսթ» ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:

Միջոցառմանը մասնակցելու են «Եվրանեսթ» ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: