Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ. Հզոր երկրաշարժ Մեքսիկայում, զոհվել է 200-ից ավել մարդ

Մեքսիկայի Մորելոս նահանգում տեղի է ունեցել 7.1 բալլ ուժգնությմաբ երկրաշարժ: Զոհերի թիվը անցել է 200-ը: Ցնցումները զգացվել են Մեխիկոյում, Պուեբլեում, Էդոմեկսում, Գերերոյում։ Ավերվել են 20-ից ավել խոշոր շինություններ՝  դպրոց, եկեղեցի, տարբեր հիմնարկներ, բնակելի շենքեր: Հարյուրավոր մարդիկ  գտնվում են փլատակների տակ, իսկ հիվանդանոցներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են  բազմաթիվ քաղաքացիներ: Ըստ տեղեկությունների  3,5 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի։ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են մնալ դրսում: Դեպքի վայրում այժմ հազարավոր փրկարարներ են աշխատում:

 

[smartslider3 slider=67]

https://youtu.be/R3iKWjmBaoM

ArmLife.am