Search
Close this search box.

«Ժամանակ». Առողջապահության նախարարը պատուհաս է դարձել հանրության համար

«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը  պատուհաս է դարձել ողջ հանրության համար։  Հերթական «հանճարեղ» մտահղացմամբ հիմա էլ խնդիրներ է ստեղծել սոցշահառուների համար։ Ալթունյանը որոշել է, որ սոցփաթեթներից  օգտվելիս անձնագիրը  բավարար փաստաթուղթ չէ և պարտադրել է, որ սոցփաթեթի  շահառուները ID քարտ ձեռք բերեն, ինչից հետո միայն կկարողանան  օգտվել փաթեթներից։

Վերջնաժամկետ  է սահմանել  հոկտեմբերի 1-ը, ինչի պատճառով անձնագրային  բաժանմունքներում  հերթեր են գոյացել։  Շատերը ստիպված նույնիսկ հավելյալ գումար են  վճարում, որպեսզի կարողանան  հերթերից դուրս  ստանալ քարտերը  ու փորձեն հանգստանալ ինչ-որ տեղ, քանի դեռ եղանակային  պայմանները թույլ են տալիս։  Սրանից բացի, Ալթունյանը  հանրության զգալի  հատվածի  դժգոհությունը հրավիրեց իր ուղղությամբ, երբ որոշում  կայացրեց, որ հաշմանդամության 3-րդ խմբի ներկայացուցիչները  մոտ ապագայում  այլևս հնարավորություն չեն ունենա պետպատվերով, այսինքն՝ անվճար բուժօգնություն ստանալ»,-գրում է թերթը:

Մանրամասը՝  թերթի այսօրվա համարում: