Search
Close this search box.

ՀՀ վարչապետ. Մենք իրավունք չունենք նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ

Հայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն, նրանք պետք է հաղթահարեն դժվարությունները: Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը. «Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա: Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել»:

Ըստ նրա՝ մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին.«Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվենք բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատենք թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը»,-ընդգծել է ՀՀ վարչապետը: