Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սպասեք մինչև ապրիլ. Սերժ Սարգսյանի հորդորը նախկին պատգամավորներ ՄԱՊ-ի Ալիկին և Մարտուն Գրիգորյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական թևի նախկին պատգամավորները հերթով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են գնում՝ փորձելով ճշտել իրենց ապագան: Սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ս. Սարգսյանին վերջերս հանդիպել են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ ընկերության սեփականատերը, և նախկին ԲՀԿ-ական, վերջին ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը:

Ս. Սարգսյանը խորհուրդ է տվել սպասել մինչև հաջորդ տարվա ապրիլ, երբ նոր Սահմանադրության պարագայում կորոշվի նոր կառավարությունը, որից հետո նոր պարզ կդառնա, թե ում ինչ պաշտոն կտա: Այդ հանդիպումը, բնականաբար, չի գոհացրել նախկին պատգամավորներին, բայց նրանք այլ բան չունեն անելու, քան էլի սպասելը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: