Search
Close this search box.

Վաղարշապատում երեկ 29-ամյա տղամարդուն դանակահարածի ինքնությունը պարզվել է. կասկածյալը 18 տարեկան է

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Վաղարշապատ քաղաքի Վազգեն 1-ին թիվ 37 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության մանրամասներն ու դանակահարողի ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ 29-ամյա Երվանդ Համբարձումյանին կենցաղային հարցերի շուրջ դանակի հարվածներ է հասցրել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 18-ամյա Տարիել Դավթյանը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի ВАЗ 21015 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ մի քանի ականատեսներ էլ հայտնել են, որ վիճաբանության ժամանակ ոչ մի կրակոց չի հնչել, մինչդեռ երեկ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով չճշտված տեղեկություններ էին տարածվել, թե նշված վայրում կրակոցներ են հնչել: