Search
Close this search box.

Հղկել, ինչպես ադամանդը.Ո՞րն է պլաստիկ վիրաբույժի խնդիրը

«Յուրաքանչյուր անհատ ինքնատիպ է և յուրովի գրավիչ: Գրագետ ու պրոֆեսիոնալ պլաստիկ վիրահատությունը պետք է ընդգծի այդ ինքնատիպ գրավչությունը, ներդաշնակեցնի անհատի ներքինն ու արտաքինը», -ասում է «Աստղիկ» ԲԿ դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Աշոտ Հարությունյանը: Պլաստիկ վիրաբույժը մարդու արտաքինը շտկում ու հղկում է, ինչպես ադամանդագործը՝ ադամանդը՝ վերհանելով նրա իրական գեղեցկությունը և փայլը:

Պլաստիկ վիրաբուժության զարգացման ներկայիս մակարդակը և օրեցօր կատարելագործվող տեխնոլոգիաները շատ-շատերին են օգնում գոհությամբ ժպտալ հայելում իրենց արտացոլանքին, ազատվել արտաքինի հետ կապված բարդույթներից և կարգավորել կյանքը:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Աշոտ Հարությունյանը «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի հետ զրույցում նշում է, որ մեր երկրում ամենահաճախականը քթի պլաստիկ վիրահատություններն (ռինոպլաստիկա) են. «Պատճառը հենց գենետիկական հայկական քիթն է: Ի դեպ այս վիրահատության համար այժմ դիմում են նաև մեծ թվով արական սեռի ներկայացուցիչներ: Ճիշտ է՝ նրանց հիմնական տոկոսի առաջնային խնդիրը միջնապատի ուղղումն է, բայց տղաները հաճախ այն համակցում են քթի արտաքին ձևի փոփոխության հետ: Խնդիրը հայկական արծվաքթի նորաձև լինել կամ չլինելու մեջ չէ: Պարզապես այսօր մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին ու գրավչությանը»:
Համեմատաբար ավելի քիչ, բայց Հայաստանում որոշակիորեն աճել է նաև դիմածնոտային շրջանի պլաստիկ այլ՝ կոպերի, կզակի և ականջախեցու վիրահատությունների դիմելիությունը: «Պարզապես կզակի և ականջախեցիների խնդիրներն ավելի պակաս են, քան քթի ձևի և շնչառության հետ կապված խնդիրները, -պարզաբանում է վիրաբույժը: Իսկ առավել տարեց կանայք դիմում են կոպերի պլաստիկ վիրահատության կամ բժշկական լեզվով՝ բլեֆարոպլաստիկայի համար, այն հիմնականում վերաբերում է տարիքային փոփոխությունների, աչքերի տակ գոյացած պարկերի, վերևին կախված կոպի, կնճիռների վերացմանը»:
Բոլոր վերոնշյալ վիրահատությունները «Աստղիկ» ԲԿ դիմածնոտային բաժանմունքում կատարվում են բարձր մակարդակով՝ ներդրված նորագույն տեխնոլոգիաների և մասնագետների արտերկրյա շարունակական վերապատրաստումների շնորհիվ: Դրանք թույլ են տալիս դիմածնոտային բոլոր պլաստիկ միջամտությունները իրականացնել բարձր որակով ու արդյունավետությամբ, կրճատել հետվիրահատական վերականգնողական շրջանի ժամկետները և յուրաքանչյուր վիրահատությունից հետո ստանալ գոհացուցիչ արդյունք:

[smartslider3 slider=66]