Search
Close this search box.

Գյումրիում տուն է այրվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ծուլոկիձեի փողոցի թիվ 139 տան դիմաց գտնվող տան տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:18-ին:

Ջերմահարվել է Գ. Ս.-ին պատկանող տան առաստաղը (2 սենյակի՝ ընդ. 44 քմ), այրվել՝ տանը գործող արհեստանոցի պատի պաստառը (մոտ 2 քմ) և կուտակված արհեստագործական իրեր (մոտ 3 քմ):

ՀՀ ԱԻՆ