Search
Close this search box.

Ինչո՞ւ են «Վերնիսաժ»-ում տեղի ունեցած կրակոցները կապվում Լոռու մարզպետի հետ. մարզպետի անդրադարձը

Ինչո՞ւ են օրեր առաջ «Վերնիսաժ»-ում տեղի ունեցած կրակոցները կապվում Լոռու մարզպետի հետ՝ հարցին պատասխանելիս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշել է, որ Ալավերդին իր ծննդավայրն է, դրա  համար էլ, երևի,  իր անունը կապում են այդ դեպքերի  հետ: Դիտարկմանը, թե այդ միջադեպը կապում են Ալավերդում տեղի ունեցած ընտրությունների հետ, նա նշել է, որ որպես ՀՀԿ մարզային տարածքային ղեկավար՝ ցանկացած ընտրության մասնակցություն ունենում է.«Եթե ընտրություններին յուրաքանչյուր մարդ մասնակցություն է ունենում, և իր անվան հետ որոշ սուտ լուրեր պետք է տարածվի, ուրեմն բոլորի մասին պետք է տարածվի»: Ըստ նրա՝ ընտրություններն Ալավերդիում անցնում են բարձր և նորմալ մակարդակով: