Search
Close this search box.

Արամ Ա. Կաթողիկոսի տագնապն ու ահազանգը՝ ուղղված ՀՀ իշխանություններին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր խոսքում ընդգծեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից:  Ըստ նրա՝ Սփյուռքը Հայաստանի համար միայն բիզնես չէ. «Սփյուռքը անբաժանելի մասն է ամբողջական հայության: Հետևաբար՝ տնտեսական, մշակութային, կրթական գործակցության կողքին անհրաժեշտ է լրջորեն մտածել սփյուռքի մասնագետներին Հայաստանի կառույցներում մասնակից դարձնելու միջոցների մասին»,-նշեց նա՝ հավելելով, որ  Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է և հակառակը:

«Շրջափակումի ենթարկված Հայաստանը՝  պատերազմի մնայուն վտանգի դիմաց է: Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է: Եվ սա առաջին հերթին կպահանջի հայրենի ժողովրդի ամուր կապվածությունը իր հողին՝ Հայաստանին: Հայրենիքը՝ հող ու ժողովուրդ է՝ պետություն ու տնտեսություն լինելուց առաջ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հզոր Հայաստան, ամուր Արցախ և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան ազգային քաղաքականության ուղեցույց:

Արամ Ա. Կաթողիկոսը խոսքով՝ անհրաժեշտ և անհետաձգելի է նվազեցնել  արտագաղթը, իսկ  Հայաստանի թվային աճը պետք է  ապահովել կոնկրետ միջոցների կիրառմամբ. «Հարկ է լինել զգույշ, եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ՝ արտագաղթը նույն թափով կշարունակվի, և աղքատությունը կդառնա աղբյուր ամեն տեսակ ընկերային ու բարոյականության գերուն: Հեշտ է այս ամենը քննադադել: Էականը մեր ցավերուն դարման որոշելու հավաքական իմաստություն, կամքը ու հանձնառություն ունենալն է»,-ասաց նա:

ArmLife.am