Search
Close this search box.

Թագուհու մրցանակը և մեկ միլիոն դոլար արժողությամբ ջութակը ազգությամբ հայ ջութակահարին

Քանի որ մեր լրատվամիջոցները լծված են միայն հայկական շոուբիզի աստղիկների «հույժ կարևոր» գործնեության լուսաբանմամբ, ընդհուպ մինչև զուգարան գնալու ժամերի, վարտիքների ընտրության, կամ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելով, ստիպված ես էլ որոշել եմ իրենց փոխարեն պեղել իրական աստղերին և ներկայացնել Ձեզ: Եվ այսպես, շատ շատերին ոչինչ չասող անուն ազգանուն՝ Սերգեյ Խաչատրյան: Այս հրաշք երիտասարդը ծնվել է 1985 թվականին Երևանում: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։
Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։
9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Բազմաթիվ մրցույթների մրցանակակիր է, իսկ Բրյուսելի <<Թագուհի Էլիզաբեթ>> երաժշտական միջազգային մրցույթում, արժանանանում է առաջին՝ Թագուհու մրցանակի, և 4 տարով ստանում է 1704թ. Ստրադիվարիուս ջութակ: Իսկ այդ ջութակի արժեքը վեց զրո ունեցող թիվ է:
Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ օրկեստրաների հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում։ Պարբերաբար մասնակցում է <<Վերադարձ>> փառատոնին, որտեղ հայրենիքում հանդես է գալիս այլ հայազգի երաժիշտների հետ։

Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից