Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ Ծաղկաձորում գտնվող «Թփուտներ» ռեստորանում. Արջը դիվադադար է արել մարդկանց

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող վանդակից արջը դուրս է եկել և վտանգ է առաջացնում այցելուների համար:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նշված վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:  Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը, և տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հանձնարարությամբ կենդանաբանական այգու համապատասխան խումբը մեկնել է Ծաղկաձոր: Հրշեջ փրկարարներին հաջողվել է արջին մտցնել վանդակ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: