Search
Close this search box.

Արտակարգ դեպք Արտաշատում. Քոլեջի 15-ամյա ուսանողը դանակահարել է քոլեջի 16 և 18-ամյա ուսանողների

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ` սեպտեմբերի 15-ին Արտաշատի Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Shamshyan.com-ի   տեղեկացմամբ՝  երեկ ժամը 12:00-ին նշված կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ աջ նախաբազկի շրջանի կտրված-պատռված վերք, ձախ բազկի, նախաբազկի հոդի շրջանում կտրված-պատռված վերք ախտորոշմամբ և Կրծոսկրի շրջանի աջ կողմի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ Արտաշատ քաղաքի բնակիչներ 16-ամյա Վոլոդյա Հ.-ն և 18-ամյա Ալբերտ Մ.-ն:

Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի 156 շենքի մոտից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 15-ամյա Էրիկ Պ-ն, ով հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ հետո հանձնվել է ծնողներին: Վիրավորներից Վոլոդյա Հ.-ն սովորում է Արարատի մարզի տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում, Ալբերտ Մ-ն և էրիկ Պ-ն նույնպես ուսանողներ են: