Search
Close this search box.

 Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավորը ժամանել է Հայաստան

Այս գիշեր Երևան է ժամանել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:  Ընդդիմադիր պատգամավորն առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին նա  ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» թեմայի շրջանակում: