Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա 5 վիրավոր

Սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan. com-ի տեղեկացմամբ` վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ:

Բախման հետևաքով ГАЗ 3302-418-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել կամրջի արգելապատնեշները և գլխիվայր հայտնվել կամրջի վտանգավոր եզրագծում: Բարեբախտաբար, չի հայտնվել ջրանցքում, իսկ Toyota-ն հարվածել ու պոկել է նոր տեղադրված երկաթե արգելապատնեշները: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

[smartslider3 slider=59]