Search
Close this search box.

Երկիր Ծիրանին հայց է ներկայացրել վարչապետի և Երևանի քաղաքապետի դեմ

Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամներ՝ Սոննա Աղեկյանն և Մարինա Խաչատրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության՝ ՀՀ Վարչական դատարանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանն և Քաղաքապետարանին իբրև պատասխանող կողմ, 2017 թվականի սեպտեմբերի 15-ին ներկայացրել են հայց՝ ՀՀԵրևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով (Երևան քաղաքի ավագանու2016 թվականի դեկտեմբերի 21-ի N 648-Ն որոշման մեջլրացում կատարելու մասին որոշում) և ՀՀ Կառավարության23 Հունիս 2017, 762 – Ա որոշումը անվավեր (ոչ իրավաչափ) ճանաչելու մասին:

Սույնը հանդիսանում է  Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեպքով ներկայացված հայց, որի պահանջի բավարարումը կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք է հանդիսանալու և հնարավորություն տալու վերականգնելու Երևան քաղաքին հասցված զգալի չափով գույքային վնասները:

2017 թվականի հունիս ամսին Երևանի քաղաքապետի պաշտոնը բռնազավթած անձն ու ավագանին և ՀՀ Կառավարությունը կոռուպցիոն մեխանիզմի կիրառմամբ Երևան համայնքից օտարել են (նվիրաբերության միջոցով) շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ 163.2 հա հող, որը նվիրաբերվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ջերմոցային տնտեսություն և բորբոսով պանրի գործարան կառուցելու համար:

«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ները  2017 թվականի հունիսի 16-ին՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրը,  անմիջապես տեղեկանալով իրենց հետաքրքրող հողի օտարման ցանկում ընդգրկելու մասին և չսպասելով ավագնու 16 հունիսի 2017թ. N 15-Ն  որոշման ուժի մեջ մտնելու օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի լրանալուն՝ հենց նույնը օրը դիմել են Երևանի քաղաքապետարան խնդրանքով` այդ հողը նվիրաբերել իրենց:

Նույն օրը Տարոն Մարգարյանը  «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների    դիմումին ընթացք է տվել՝ դիմելով ՀՀ Կառավարությանը հավանություն տալ շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ 163.2 հա հողը նվիրաբերելու և ՀՀԿառավարության 23 հունիս 2017, 762 – Ա ընդունված որոշմամբ բավարարվել է  «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների խնդրանքը և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  163.2 հա հողը նվիրաբերվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին:

ՀՀ Կառավարության 23 հունիս 2017, 762 – Ա ընդունված որոշմամբ խախտվել են՝

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածըորով սահմանված էոր  «Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն» և «Իրավականակտերի մասին»  ՀՀ օրենքի 46 րդ հոդվածըորը սահմանում է՝

«1. Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընդունման պահից:

2. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:

3. Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն)»: