Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ֆրեշ» խանութի դիմաց մեկ շարքով իրար հետևից միանգամից հինգ ծառ է չորացել

«ԵԼՔ» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտես ինչու, բայց Երևանում ծառերը չորանում են շարքով-կարգով ու մեկ տնտեսվարողի օբյեկտի դիմաց։ Վստահ եմ, ուղղակի համոզված եմ, որ քաղաքային և թաղային մեր իշխանություններն արդեն պարզել են, թե ինչու է «Ֆրեշ» խանութի դիմաց մեկ շարքով իրար հետևից միանգամից հինգ ծառ չորացել։ Այսօր նամակով կպահանջեմ ինձ տրամադրել հողի փորձաքննության արդյունքները, եթե դեռ չեն արել, ապա իրականացնել։ Բայց զուգահեռ հողի փորձաքննություն կիրականացնեմ մասնավոր լաբորատորիաներից մեկում՝ պարզելու, թե արդյոք երկու փորձաքննությունների արդյունքները կհամընկնեն։ Յուրաքանչյուր ծառի համար պետք է պատասխան պահանջել մինչև վերջ ու առանց հոգնելու»։