Search
Close this search box.

Արթուր Սարկիսովը չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին

«Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները վնասվածքի պատճառով:

Հայ հարձակվողի մոտ  ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ախտորոշվել:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հաստատում է, որ ֆուտբոլիստը չի կարողանա օգնել ազգային ընտրանուն ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին հանդիպումներում: Դեռևս պարզ չէ, որ որքան ժամանակ բաց կթողնի Սարկիսովը:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին Երևանում կմրցի Լեհաստանի ընտրանու հետ, իսկ հոկտեմբերի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանի հավաքականի հետ: