Search
Close this search box.

Հետախուզվող «Ծիտ»-ը «Նուբարաշեն»-ի փոխարեն Տարոնի կողքին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է՝ Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանի կենսագրական որոշ տվյալներին. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ  «Ծիտ» մականունով մի անձնավորություն, որը տարիներ առաջ հետախուզվում էր կեղծ փաստաթղթերով՝ գույք մասնավորեցվելու հետ կապված, հետախուզեցին, հետախուզեցին և, ըստ ամենայնի, հայտանբերեցին և որոշեցին տեղեփոխել ոչ թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, այլ՝ Երևանի ավագանի: Այնպես որ, ինչ որ տեղի է ունենում՝ տեղի է ունենում մեզ համար ցավալի տրամաբանության շրջանակներում»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանն անհարգալից տոնով էր խոսել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, որից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել «Հանրապետական» եւ «Ելք» խմբակցության անդամների միջեւ:

ArmLife.am