Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան. «Ռազբորկայի» մասնակիցները լրջագույն ծառայություններ են մատուցել ՀՀԿ-ին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով երեկ Երևանում տեղի ունեցած կրակոցներին և սպանությանը`  նշել է, որ Երևանը հերթական անգամ ցնցվեց կրիմինալ իրադարձությունից.

«Այսօր շատ մարդիկ հարց են տալիս, թե ինչու են այդ հանցագործներն ավտոմատներով շրջում Երևանի փողոցներում, և ինչու իշխանությունները չեն կասեցնում նրանց երթը: Ես ուզում եմ ասել, որ սրա համար կա շատ կոնկրետ բացատրություն: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ այդ «ռազբորկայի» մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություններ են մատուցել ՀՀԿ-ին և, ըստ էության, նրա քաղաքական հենարանի դերն են կատարում: Այնպես որ, իրենք իրենց զգում են, ինչպես  իշխանության մաս»,-նշել է պատգամավորը՝ հավելելով, որ զարմանալի չէ Հայաստանի քաղաքացիների համար այն, որ մարդասպանները կարող են ազատ շրջել:

«Դուք գիտեք, որ մարտի 1-ի սպանության հեղինակները մինչև այսօր էլ  ազատ շրջում են Երևանի փողոցներում, ՀՀ-ում և ոչ մեկը չգիտի, թե հաջորդ անգամ նրան երբ կսկսեն կրակել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ երեկվա կրակոցները կապ ունեն նոյեմբերի 5-ին Ալավերդիում կայանալիք ընտրությունների հետ:

ArmLife.am