Search
Close this search box.

«Հրապարակ». Դերժավայի Արկադի որդու եւ Հակոբ Բեգլարյանի դստեր ճոխ նշանդրեքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական հիերարխիայում «լավագույն» ավանդույթները շարունակվում են․ առաջիկայում եւս մեկ էլիտար հարսանիք տեղի կունենա։ Նախօրեին «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել Արկադի Համբարձումյանի (Դերժավա) որդու եւ Հակոբ Բեգլարյանի (Չոռնի Գագոյի պատգամավոր եղբոր) դստեր նշանդրեքի արարողությունը: Չնայած պնդմանը, որ արարողությունը տեղի է ունեցել «նեղ միջավայրում, ընդամենը մի մատանի են դրել», մեր տեղեկություններով` այն եղել է բավականին ճոխ, ներկայացուցչական, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ»: