Search
Close this search box.

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը չի՞ սաստել լկտի պահվածք ցուցաբերած ավագանու անդամներ ՀՀԿ-ական «Ծտին» ու «Բլդիին»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդյոք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մոտ չի հրավիրել ՀՀԿ ավագանու անդամներին եւ չի քննարկել ավագանու վերջին նիստում նրանց լկտի պահվածքը:

Հիշեցնենք՝ ավագանու անդամներից Ծիտ մականունով Արմեն Սահակյանն ու Բլդի մականունով Հովհաննես Ավանեսյանը Անահիտ Բախշյանի հետ փորձել էին վիճել՝ ասելով. «լսի՛, արա՛ Անո», «պարո՛ն Բախշյան»: «Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ հարցում. լինել մեկը մյուսի նկատմամբ հարգանքով: Ես չեմ պատկերացնում, թե դրանից ավել ինչ պետք է ասվեր, երբ բոլոր լրագրողները ականատես են եղել, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցվել, որը քաղաքապետի սաստելուց հետո հանդարտվել է»,- ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Մինչդեռ, համաձայնեք, Տարոն Մարգարյանը պարտավոր էր առանձին նախատելու ՀՀԿ-ականներին: Ի վերջո, Անահիտ Բախշյանն իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ընկերոջ՝ Յուրի Բախշյանի այրին է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում