Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոնի խախտումները, սեխը, ձմերուկը

Armtimes.com-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես Երևանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Մարգարյանին սպասարկող «001 LU 01» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում է կատարում:

Ընդհանրապես, բարձրաստիճան պաշտոնյանների կողմից խրոնիկական բնույթ  կրող երթևեկության կանոնների խախտման  վրա զարմանալ պետք չէ: Առավել ևս, երբ այդ խախտում կատարողը քաղաքագլխին սպասարկող ավտոմեքենան է: Անկեղծության համար նշենք, որ քաղաքապետի կողմից հնչեցված մտքերն ավելի զարմանալի են, քան թույլ տված վարչական իրավախախտումը: Մեկ երթևեկության խախտումն ի՞նչ է Տարոնի այն հանճարեղ մտքի դիմաց, որ Երևանի գարշահոտության «մեղավորը»՝ սեխն ու ձմերուկն են: Գիտական աստիճանի այս վերլուծության արգասիքը՝ Գյուղինստիտուտի  հեռակա շրջանավարտի  համար, կարող է մի օր էլ դոկտորական ատենախոսության թեմա դառնա: Ո՞վ իմանա, հանճարեղի գործերն անքննելի են Երևանի սահմաններում ու նրա ԲՈՒՀ-երում:

ArmLife.am