Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երրորդ օրը Գյումուշի ջրամբարում հայտնաբերվել է սեպտեմբերի 10-ից անհայտ կորած Սոլակ գյուղի բնակիչը

Սեպտեմբերի 13-ին Գյումուշի ջրամբարում հայտնաբերվել է սեպտեմբերի 10-ից անհայտ կորած Սոլակ գյուղի բնակիչ, 27-ամյա Անժելա Մ.-ի ջրահեղձ եղած դին:  Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ոստիկանության Հրազդանի բաժին էին դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել էին, որ վերջինս դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Հարազատները ոստիկաններին տեղեկացրել էին, որ աղջիկը, ով ուներ առողջական խնդիրներ, հաճախակի էր հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ էին կատարել, որոնց հետո միացել էին աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել էին աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

[smartslider3 slider=54]