Search
Close this search box.

Իշխանական խուլիգանություն պարկեշտության փոխարեն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդմաների պահվածքին՝ նշելով, որ ավագանին պետք է անդրադառնա այդ հարցին: Նա նախ ասաց, թե ծանոթ չէ ինչ է կատարվել քաղաքապետարանում, ուղղակի լսել է, որ վեճ է եղել:
Հարցին, թե ՀՀԿ-ականներին վերևից հրահա՞նգ է տրվել, որ նման պահվածք դրսևորեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ոչ մի հրահանգ չկա:
«ՀՀԿ-ականներն ունեն մեկ հրահանգ՝ պետք է լինեն պարկեշտ, և պարկեշտության դիմաց պետք է լինի պարկեշտություն: Դուք ասում եք մի բան, որին ես ներկա չեմ եղել, չգիտեմ, թե ինչ մթնոլորտ է եղել այնտեղ: Բայց Ազգային ժողովում դուք որևէ անգամ չեք նկատի, որ ՀՀԿ-ականներն սկսեն ինչ-որ անպարկեշտություններ անեն: ՀՀԿ-ականները տալիս են պատասխաններ, ինչին ես այդքան էլ կողմնակից չեմ, որ այդ մակարդակի իջնեն»,- ասաց Բաղդասարյանը: