Search
Close this search box.

«Մարդիկ խառնել են, թե ում հետ գործ ունեն». Է.Մարուքյանը Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադառնալով Երևանի ավագանում նիստին Հանրապետական Արմեն Սահակյանի և Ալեն Սիմոնյանի վեճին՝  նախ դատապարտել, այնուհետև նշել է, որ ավագանու իրենց խմբակցության ներկայացուցիչներն ինչպես որ հարկն է՝ տեղն են դրել. «Այն ոճով, որով պահում էին իրենց Հանրապետականի անդամները, այդ ոճով մերոնք չէին կարող տեղը դնել նրանց, որովհետև մերոնք ցիվիլ մարդիկ են։ Հենց դա է մեր և նրանց տարբերությունը»,- նշել է Է. Մարուքյանը։

Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակ Երևանի բնակիչները շանս ունեին ինչ-որ բան փոխել քաղաքում, հիմա այդ շանսից օգտվել են այնքանով, որքանով որ օգտվել են. «Մենք ունենք 15 հոգուց բաղկացած ավագանու խմբակցություն, որն իր լուրջ դերակատարումն ունի: Ամեն բան դեռ նոր է սկսվում, 5 տարի դեռ առջևում է և անելիքներ ունեն, այդ ամենը հերթականությամբ կանեն և այս դեպքերը, որ տեղի են ունեում, կարծում եմ, մարդիկ խառնել են, թե ում հետ գործ ունեն»,-նշել է նա: