Search
Close this search box.

Երեւանի ավագանու նախագծերը չէին բխում երեւանցու շահերից. «Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» խմբակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Երեւանի ավագանիում քննարկված նախագծերը չէին բխում երեւանցու շահերից.«Այսօր՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին հիմնականում Երեւանի համայնքին պատկանող որոշ հողերի նպատակային նշանակությունը փոխելու, դրանք կառուցապատելու մասին նախագծեր, որոնք չէին բխում երեւանցու շահերից:  Էլեկտրոնային հաշվիչ սարքերը դարձյալ չէին աշխատում եւ քվեարկություններն, հարցապնդումներն ու ելույթների հերթագրումն անցկացվեց ձեռքով:

«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երեւանի  12 վարչական շրջաններում կատարված այցելությունների ընթացքում երեւանցիների բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին, որոնք այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէին եւ չքննարկվեցին»,-նշված է հայտարարությունում: