Search
Close this search box.

Այդ հարցում փնտրել Սերժ Սարգսյանի միջամտությունը՝ ուղղակի դավադրությունների տեսությունից է

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը  դրական է համարում ԵՏՄ-ից դուրս գալու մասին  «Ելք» դաշինքի կողմից ԱԺ ներկայացված օրինագծի նախագծիը:  Ըստ նրա՝ օրինագիծն  անցկացնելը  շատ դժվար կլինի, քանի որ «Ելք»-ը մեծամասնություն չէ, բայց կարևորը նախաձեռնությունն է ու փաստերն  ԱԺ-ում քննարկելը. «ԵՏՄ-ն չի աշխատում, ԵՏՄ-ում պրոբլեմներն օրեցօր ուժեղանում են ու պարտավոր են ԱԺ-ում այդ քննարկումներն անցկացնել: Քննարկումն  իր արձագանքը կստանա Ռուսաստանում, Ղազաղստանում, Բելառուսում: Եվ միգուցե`  ԵՏՄ-ի շրջանակներում  մեր նկատմամբ տրամադրությունների կամ քայլերի փոփոխություն լինի: Պետք չէ պրիմիտիվ նայել. ինքը՝ քննարկումը, օգտակար է  և՛  հասարակության համար, և՛ քաղաքական էլիտայի համար, և՛ պետության համար»,-ArmLIfe.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Ռուսաստանի  ու Հայաստանի  քաղաքական որոշ շրջանակներ  «Ելք» դաշինքին համարում են իշխող կոալիցիայի ապագա անդամ, իսկ «Ելք»-ի այս օրինագծում էլ տեսնում անձամբ Սերժ Սարգսյանի գործոնը, ինչո՞վ է ձեռնտու Սերժ Սարգսյանին մթնոլորտ շիկացնել` սպառնալով Ռուսաստանին դուրս գալ ԵՏՄ կազմից: Քաղաքագետը նշեց,  թե այդ հարցում փնտրել Սերժ Սարգսյանի միջամտությունը՝ ուղղակի  դավադրությունների տեսությունից է .«Ես դավադրությունների կողմնակից չեմ, ես այստեղ իշխանության հետք չեմ տեսնում»,-նշեց  նա:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալով կարող է հանգիստ աշխատել Ռուսաստանի հետ, որպես այլընտրանք՝ հնարավորություն ունենալով ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր ստորագրել Իրանի ու Վրաստանի հետ. « Այլընտրանքներ միշտ կան, բայց գլխավոր միտքն այն է,այլընտրանք ես փնտրում ոչ թե  ռազմական ոլորտւմ , այլ   տնտեսական ոլորտում: Ոչ մի վտանգ այստեղ չկա»: Քաղաքագետը ցավով է նկատում, որ ԵՏՄ-ում սկսեցին աշխատել այնպիսի մեխանիզմներ, որոնք Հայաստանի համար ձեռնտու չեն: Օրինակ՝ ԵՏՄ-ի պատճառով փոքր բիզնեսը տուժում է,  Բագրատաշենի անցակետում խնդիրներ են առաջացել Վրաստանից ներմուծվող ապրանքների համար: Կամ հաջորդը, որ ՀՀ վարորդական իրավունքը ՌԴ-ում չի անցնելու. «Ես ինչ-որ տեսնում եմ՝ դեռ զուտ բացասական է: Հարցս ինչումն է, երբ որ մտնում էին ԵՏՄ՝ հաշվարկ չարեցին, որ այս մեխանիզմները կսկսվեն կիրառվել ու կազդեն մեր հասարակության առանձին շերտերի վրա: Էդ ինչպես է, որ ԵՏՄ անդամակցությունից հետո, Ղազախստանի առևտուրը  Չինաստանի հետ, կամ Բելառուսի առևտուրը ԵՄ-ի հետ՝ ոչ մի բանով չտուժեց, իսկ մերը՝ տուժեց: Ոչ Ղազախստանում, ոչ Բելառուսում բիզնեսը դժգոհություն չարտահայտեց,  ուրեմն իրենք նախօրոք ինչ-որ մեխանիզմներ կիառել են, որ չտուժվի: Մեզ մոտ անընդհատ տուժում են»: Քաղաքագետի համոզմամբ՝ ԵՏՄ-ի կողմնակիցները, այդ թում՝ Կառավարությունը,  նույն  խոսքեր են ասում, թե Ռուսաստանի հետ առևտուրն աճեց, բայց որևէ կոնկրետ  դրական օրինակ չի ներկայացվում:

ArmLife.am