Search
Close this search box.

Դժգոհ եմ ամբողջ թիմից. Արշակ Հայրապետյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը խոսել է աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների անհաջող մրցելույթների մասին:

«Տղաները ֆիզիկապես պատրաստ էին աշխարհի առաջնությանը: Սակայն, ցավոք, նրանք չկարողացան պայքարել մեդալների համար: Հիմնական սպասելիքները Եվրոպայի առաջնության մրցանակակիրներից էին: Մեր ըմբիշներն իրենց հնարավորություններից ավելի վատ գոտեմարտեցին, ինչի համար շատ դժգոհ եմ:

Ընդհանուր թիմից և անհատապես մարզիկներից գոհ լինել չեմ կարող, քանի որ լավ արդյունք չունենք: Այս առաջնությանը հիմնականում գերտերություններն էին իշխում»,- Արշակ Հայրապետյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: