Search
Close this search box.

Ադրբեջանի նախագահը տառապում է քաղցկեղով

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի համոզմամբ՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կորցնում է ամենակարևորը, ինչ  ունի ցանկացած մարդ՝  կյանքը. «Դա լավագույն դեպքում մի քանի տարվա խնդիր է: Ադրբեջանի նախագահը երկար ժամանակ տառապում է ծանր հիվանդությամբ, որից ժամանակին մահացել են իր հայրն ու մայրը: Հիվանդության անունը քաղցկեղ է: Բժիշկները ժամանակակից բոլոր մեթոդները կիրառում են տարիներ շարունակ: Հիմա էլ են պայքարում իր կյանքի համար, որպեսզի կարողանան երկարացնել, բայց հաջողություն չեն արձանագրում»,- Armlife.am-ի հետ զրույցում նշեց նա:

Ըստ Գ. Այվազյանի՝  Ալիևի անբուժելի հիվանդության պատճառով է Ադրբեջանում երկար ժամանակ խաղարկվում, այսպես կոչված, հետնորդ պետական ծրագիրը: Գ. Այվազյանի համոզմաբ՝ այդ ծրագրի շրջանակում է Իլհամ Ալիևն  իր կնոջը նշանակել փոխնախագահ. «Ալիևը  չի զիջի իշխանությունը քանի դեռ ի վիճակի է պահպանել այն, կզիջի վերջնականապես այն ժամանակ, երբ ընդհանրապես չի կարողանա լինել ադեկվատ վիճակում: Բայց պրոգնոզներն այնքան էլ դրական չեն: Եվ ստիպված նախապատրաստվում են նախագահի փոփոխության, այսինքն՝ կլանի ներսում, ալիևյան գերդաստանից իշխանությունը փոխանցել, Պաշաևա կլանին, այսինքն իր տիկնոջ Մեհրիբա Պաշաևային»:

Ադրբեջանագետ Գ. Այվազայանի կարծիքով՝ այս գործընթացն  Ալիևյան կլանի ներսում  միանշանակ չի ընդունվում, մեծ դժգոհություններ կան նաև հասարակության շրջանում, ինչից պետք է օգտվի հայկական կողմը՝ վարելով ակտին նախաձեռնողական դիվանագիտություն. «Հիմա  մենք ունենք եզակի հնարավորություն,  եթե Ալիևը հեռանա իշխանությունից, ապա Ադրբեջանին սպասվում է  նորանոր ցնցումների ժամանակաշրջան: Իշխանությունների դիրքերը բավականաչափ կթուլանան, և մենք երկրի ներսում ակտիվ դաշնակից կարող ենք ձեռք բերել՝  ի դեմս ազգային փոքրամասնությունների էլիտաների, կլանից դժգոհ խմբերի հետ, որպեսզի թույլ չտանք՝ Իլհամ Ալիևի դիկտատուրայի փոխարեն հաստատվի ավելի բիրտ դիկտատուրա՝ ի դեմս  իր կնոջ, որն ընդգծված, շեշտված հակահայկական բնյութ կկրի: Եթե իշխանության փոխանցումը կատարվի ամուսնուց իր կնոջը, ապա նա  ավելի բիրտ կդարձնի քաղաքականությունը ղարաբաղյան ռազմաճակատում: Եվ Իլհամից կրկնակի ագրեսիվ քաղաքականություն կվարի, որպեսզի կարողանա պահպանի իր դեմքը, կարգավիճակը՝ երկրից դուրս և երկրի ներսում»,-ընդգծեց Գրիգորի   Այվազյանը:

Armlife.am