Search
Close this search box.

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել

RIA Novosti-ի տեղեկացմամբ՝ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել: Փաստաբան Էդուարդ Չերնինը նշել է, որ քիչ հավանական է, թե նա արտաքսվի Ադրբեջանից: Հարցին, թե կա՞ն խոչընդոտներ, նա ասել է, որ ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել Ալեքսանդր Լապշինին: