Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի կազմակերպված հակառուսական հիստերիան շատ վատ է վերջանալու մեզ համար

Սերժ Սարգսյանի շանտաժը հետևյալ պարզունակ տրամաբանության մեջ է կայանում. ցույց տալ ռուսներին, որ իրենց Հայաստանում ատում են ու միայն ինքն է կարող զսպել հակառուսական տրամադրությունները ու մնալով իշխանության պատրաստ է ցանկացած տիպի զիջումների գնալ` պետք է Արցախը կհանձնի Ռուսաստանին, պետք է հայկական բանակը կդարձնի ռուսական բանակի կորպուս` պայմանագրով ձևակերպված, պետք է Սևանը կնվիրի Ռուսաստանին ու 5 րոպեում 50 հատ շնորհակալություն կհայտնի Պուտինին մարմնի համապատասխան դիրքով ու այդ նվաստացումները պետպատվերով աշխատող արևմտամետները չեն էլ նկատի: Խնդիրը Սերժ Սարգսյանի իշխանության պահպանելն է, մնացածն իրենց չի վերաբերվում:
Սա է իշխանության կողմից կազմակերպված հակառուսական հիստերիայի միակ նպատակը:
Սերժամետ-արևմտամետների քարոզչության հետևանքով համ Սերժը կդառնա վարչապետ, համ Հայաստանը ավելի կիջեցնի իր սուվերենության աստիճանը:
Սերժամետ-արևմտամետները անկախության 26 տարիներ ամենահակասոցիալական, հակապետական խմբակն է:
Նման քաղաքականություն վարողներին ոչ արևմուտքում են հարգում, ոչ արևելքում, ոչ հյուսիսում և ոչ էլ հարավում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից